Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ալերգոլոգիա

Ալերգիաների շրջանը Հայաստանում սրվում է ապրիլ ամսից

Ալերգիաների շրջանը Հայաստանում սրվում է ապրիլ ամսից

Հայաստանում ապրիլ ամսից սկսվում է ալերգիաների սրացման շրջանը, ինչի կանխարգելիչ բուժման համար խորհուրդ է տրվում դիմել բժշկի: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը։

Հայաստանում, ինչպես ասաց նա, ալերգիայի առավել տարածված տեսակներից է ալերգիկ րինիտը:

Ա. Բաղդասարյանն ասաց, որ անցկացված հետազոտության տվյալներով` 4000 երեխաների 10-12 տոկոսն ունի ալերգիկ րինիտ:

Ալերգիայի ամենատարածված երեք տեսակները, ալերգոլոգի խոսքերով, մոլախոտերի ծաղկափոշու ալերգիան է, շան նկատմամբ ալերգիաները և փոշու տզերը:

«Առհասարակ ալերգիան ունի ժառանգական նախատրամադրվածություն: Եթե ծնողներից մեկն ունի ալերգիա, ապա 40 տոկոսով հավանական է, որ երեխան նույնպես ալերգիա կունենա, իսկ եթե երկու ծնողներն ունեն, ապա հավանականությունը 70 տոկոս է»,- ասաց մասնագետը:

Նա նշեց նաև, որ եթե նույնիսկ ծնողներից ոչ մեկը չունի ալերգիկ հիվանդություն, ապա 20 տոկոս հավանականություն կա, որ երեխան, այնուամենայնիվ, ալերգիկ հիվանդություն կունենա:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ